Սասեկս համալսարանի գիտնականների նոր հետազոտության մեջ նշվում է, որ փղերը շատ լավ են տարբերում կանանց և տղամարդկանց ձայները, ինչպես նաև կարող են տարբերել մի լեզուն մյուսից: Այս մասին գրում է BBC-ն:
Գիտնականները հետազոտությունն իրականացրել են քենիական փղերի օրինակով:
Գիտնականներն ընդգծում են, որ ոչ բոլոր կենդանիներն են ունակ ճանաչել կանանց և տղամարդկանց ձայները: