▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է՝ ինչ է արել և անում տնտեսության հետ Փաշինյանի իշխանությունը. Շարմազանով

 

 

ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀԿ նախընտրական ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակում է իրականացնել Լոռու մարզից, որտեղից էլ նա առաջադրված է.

«Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է արել և անում Հայաստանի տնտեսության հետ Փաշինյանի իշխանությունը: 

Տնտեսությունը գահավիժում է. ոչ միայն նոր աշխատատեղեր չեն բացվում, ոչ միայն խոստացված թռիչքաձեւ զարգացում չկա, այլեւ եղած գործարաններն են փակվում, մարդկանց պարապուրդի են ուղարկում, ներդրումներ չկան: 

Մսխվում է նախկինից մնացած տնտեսական կապիտալը: Փաշինյանը շարունակում է խաբել: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն: 

Բարձրաձայնելու ենք խնդիրներն ու բացահայտելու ենք միամիտ մարդկսնց մանիպուլացնելու նոր իշխանության քաղաքակսնությունը: 

Որքան ուզում են հայհոյեն եւ ատելություն տարածեն, որքան ուզում են հային հայի դեմ հանեն, պառակտեն ու ոտքի կոխան սարքեն ազգային սրբությունները, սթափ մարդիկ եւ քաղաքական ուժեր մեր երկրում դեռեւս կան: 

Չենք լռելու»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Էդուարդ Շարմազանովի բացառիկ զրույցը` սև ժապավենների, իրեն ատողների, դստեր նամակի մասին և ոչ միայն

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին