▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փյունիկը» հաղթեց «Օրդաբասի»-ին և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ

Երևանյան «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում 1:0 հաշվով հաղթել է ղազախական «Օրդաբասիին» և երկու խաղերի արդյունքում առավելության հասնելով 2:0 հաշվով՝ դուրս է եկել որակավորման փլեյ-օֆֆ փուլ:

Պատասխան խաղի միակ գոլը հանդիպման 66-րդ րոպեին հեղինակել է «Փյունիկի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն:

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում ևս միակ գոլը խփել էր Օտուբանջոն:

Տեսանյութը՝ Asekose․am-ի տելեգրամյան ալիքում

***

Երևանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում նվազագույն հաշվով հաղթել է ղազախական «Օրդաբասիին» և երկու խաղերի արդյունքում առավելության հասնելով 2:0 հաշվով՝ դուրս է եկել որակավորման փլեյ-օֆֆ փուլ:

Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը․

«Սա մեր հայկական ֆուտբոլի առաջընթացն է, հաղթանակն է։ Այս հաղթանակը բոլորիս համար է։ Թիմը լավ աշխատեց։ Մեր խաղային ծրագիրն այսօր աշխատեց»,- ասել է Մելիքյանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև․

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին