▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քահանա. «Աշխարհի վերջ չի լինելու, ահեղ դատաստան է լինելու»

 «Աշխարհի վերջ չի լինելու. լինելու է Քրիստոսի երկրորդ գալուստ և ահեղ դատաստան, որից հետո մեր սովորական գոյությունը կդադարի»: 

Այսօրվա ասուլիսին, խոսելով դեկտեմբերի 21-ին սպասվող աշխարհի վերջի մասին,  նման տեսակետ է հայտնել քահանա Տեր-Շմավոն Ղևոնդյանը: 

«Անհեթեթություն. ոչ ոք չգիտի, թե երբ է լինելու աշխարհի վերջը, ամեն օրն ապրեք այնպես, կարծես դա վերջինն է»,- ասել է քահանան:

Աշխարհի վերջի հետ կապված նման կարծիքները  քահանան կապել է այն հանգամանքի հետ, որ մարդիկ սնոտիապաշտ են. որոշ երիտասարդներ խուսափում են ամուսնանալ մայիս ամսին` մտածելով, որ երջանիկ չեն լինի:

Ասուլիսին ներկա մյուս բանախոսը` Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն էլ այն կարծիքին, որ աշխարհի վերջի մասին լուրերը միայն մարդկային երևակայության և բիզնեսի արդյունք են: «Մարդիկ բիզնես են անում` հիմնվելով ստի վրա»,- նշել է  վերջինիս:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին