▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանդելու ենք պղծություն պղծոց պարիսպը

Սպարապետ Վազգեն Սարգսյանը նվիրական մի երազանք ուներ:Նա ցանկանում էր մայր Հայաստանի գրկում տեսնել մեր պատմական հայրենիքը՝ Արցախը, Արևմտյան Հայաստանն ու Նախիջևանը: Հենց այդ երազանքն ի կատար ածելու համար էլ սպարապետն ու զոհված մյուս հայորդիները այժմ ննջում են պանթեոնում և «պատրաստ» են իրենց ներկայությամբ բոցավառելու հայ երիտասարդներին՝ շարունակելու համար նրանց ազգաշնորհ առաքելություն-պատգամը: Այսօր կա այդ կենդանի վկան՝ «Եռաբլուր» պանթեոնը՝ իր երեք խորհրդանշական բլուրներով:

Եվ վստահաբար կարող եմ ասել, որ ոչ մի օլիգարխ, անկախ իր մականվան ճկունությունից և ավտոմեքենաների շարասյուների երկարությունից ,չի կարող պղծել սպարապետի և հայ ազգի երազանքն ու արժանապատվությունը: Դեկտեմբերյան ծառատունկ կազմակերպելով և իրենց ինքնասիրությունը մի քանի դրամով վաճառած որոշ ստահակների իր շուրջը հավաքելով՝ Սամվել Ալեքսանյանը ոչ միայն հակասեց ինքն իրեն, այլև ստիպեց մտահոգ քաղաքացիներին շուտափույթ լուծում տալ այս խնդիրը:

Պարո՛ն Ալեքսանյան, որքան էլ գիշերային հերթափոխով, «գոլդ» պետահամարանիշերով և հսկայածավալ ավտոմեքենաներով գիշերապահ-հսկիչներ նշանակեք, մենք քանդելու ենք ձեր պղծություն պղծոց պարիսպը:


Հովհաննես Եսայան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին