▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քանի՞ չորքոտանի կընդունի նրա «հիմնավորումները»». Անդրանիկ Թևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2021/09/week-1/andranik_tevanyan.jpg

«Նիկոլական սիլլոգիզմ. քանի՞ չորքոտանի կընդունի նրա «հիմնավորումները»

1. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախը մինչև իր իշխանության գալն արդեն կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու նույնիսկ տեսական հնարավորությունը (սա սուտ պնդում է, բայց իր պնդումն է՝ շատ կոնկրետ նպատակով)։

Նրա նշանակած Արտգործնախարար Միրզոյանն էլ համառորեն չի պատասխանում այն հարցին, թե արդյոք ինքը բացառո՞ւմ է, որ Արցախը որևէ կարգավիճակով կարող է լինել Ադրբեջանի կազմում։

2. Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է ընդունել իր տարածքային ամբողջականությունը։ Միրզոյան Արարատն ասում է, որ դա ընդունելի է։ Փաշինյանն էլ է ասում։

3. Հետևաբար՝ Նիկոլն Արցախն ընդունում է Ադրբեջանի կազմում։

Ահա սա՛ է նիկոլական սիլլոգիզմը։ Մնացածը դեմագոգիա է, հանձնելու քաղաքականության համար ալիբի ապահովելու ճղճղիմ փորձ՝ թե բա ես ի՞նչ կարող էի անել, իմ գրպանը գցեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Թե քանի՞ չորքոտանի կհավատա նրա այս «հիմնավորումներին», արդեն թող սոցիոլոգները պարզեն»։

 

Դիտեք նաև՝



Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին