▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի որ կասկածներ էին հնչում... Նիկոլ Փաշինյանի վաղ առավոտյան «լայվը»

Վաղ առավոտյան ուղիղ եթերում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է  իր այն հայտարարություններին, թե հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է ավելի քան 50.000 աշխատատեղ: Պարզվում է՝ ոչ թե նոր աշխատաեղեր են ստեղծվել, այլ՝ ստվերից դուրս են բերել այդքան աշխատողների: Այսինքն՝ այդքան մարդ եղել է չգրանցված աշխատող:

Ն. Փաշինյանը մասնավորապես ասել է. «Երբ այս թիվը հրապարակեցի ԵԽԽՎ ամբիոնից, հրապարակային բազմաթիվ հայտարարություններ հնչեցին, որ կասկածի տակ էին առնում այդ թիվը: Երբ նույնիսկ ՊԵԿ-ը հանդես եկավ համապատասխան պարզաբանումներով, շարունակում էին նման հարցադրումներ հնչել, և ես հանձնարարել էի տեղեկանք պատրաստել, որպեսզի մենք ունենանք բացվածքը կոնկրետ որ ոլորտում են այդ աշխատատեղերը բացահայտվել կամ ստեղծվել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև, այո, ամենաառաջին վարկածը այն է, որ դրանք ստվերային աշխատատեղեր են եղել և հեղափոխությունից հետո այդ աշխատատեղերն ուղղակի ստվերից դուրս են եկել: Բայց իհարկե այստեղ կան նաև նոր ստեղծված աշխատատեղեր, այդ թվի տարբերակումն ավելի խորը վերլուծության գործ է, բայց այս նրբություններն այս պահին էական չեն: Էականն այն է, որ 2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի հանդեպ 50.141 աշխատատեղով ավել է գրանցվել ՀՀ-ում:

Քանի որ կասկածներ էին հնչում, ես հանձնարարել էի, որ բացվածք տրամադրեն, թե որ ոլորտում որքանով է ավելացել»:

 

Դիտեք նաև՝ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին