▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանյեն կրկին կերգեր լճի մոտ.Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր շոուի՝ Հայաստանում նկարահանված թողարկումը

Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր ռեալիթի-շոուի հերթական թողարկումը, որում ներառված են նաև Հայաստան կատարած իր վերջին այցի կադրերը:

Այցի ընթացքում Քարդաշյան քույրերը մկրտել են երեխաներին, մկրտվել են նաեւ իրենք, հանդիպել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին  և նրա կնոջը, ինչպես նաեւ այցելել Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

«Հայոց ցեղասպանության հուշարձան ու թանգարան կատարած այցն ինձ համար իմ կյանքի ամենաբովանդակալից փորձերից էր: Աչքերս բացվեցին: Այնքան շատ բան սովորեցի հայ ժողովրդի պատմության մասին»,- գրել է նա:

Հայաստանի մասին պատմող թողարկումից հետո Քիմ Քարդաշյանը «Թվիթեր»-ում պատասխանել է հետևորդների հարցերին:  Հարցին՝ արդյոք հնարավոր է, որ 3 քույրերով ու երեխաներով գան Հայաստան, Քիմը պատասխանել, որ դա երազանք է: Մեկ այլ երկրպագուի էլ նա ասել է՝ շատ կուզենար, որ ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեստը, կրկին երգեր Կարապի լճում, քանի որ 2015 թ. ՀՀ կատարած իրենց առաջին այցի ընթացքում հիանալի ժամանակ են անցկացրել:

«Եվ նա կրկին կերգեր լճի մոտ,- գրել է Քիմը՝ հավելելով.- Դա լավագույն ժամանակ էր»։

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին