▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քարվաճառը մերը չէր․ Հովիկ Աղազարյան

Քարվաճառը մերը չէր։ Քարվաճառը 90-ականներին մեր զինվորների կողմից ստեղծվել էր որպես Արցախի պաշտպանության գոտի, որպեսզի հետագայում այդ հողերը հետ վերադարձվեն, և Արցախը ստանար կարգավիճակ։

Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Կա՞ Հայաստանում ինչ-որ մեկը, որ կասկածում է այդ հարցում։ Հայաստանում կա՞ ինչ-որ մեկը այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քարվաճառը մերն է եղել։ Ամբողջ աշխարհն ասում է Քարվաճառը քոնը չէ, տղա ջան, արագ հետ տուր, ու դու էլ խելոք-խելոք պետք է հետ տայիր վաղ թե ուշ»,- ասել է նա։

Անդրադառնալով ԻՔ-ական պատգամավորի այս խոսքին, քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

"Փալաս" քայլիստի տգիտությունները

Քայլիստ սուպերթերուս Հովիկին հիշեցնեմ, որ իր առաջնորդ Նիկոլին ծնկի բերած ադրբեջանցիների մեջ լիքը դուխովներ կան, ովքեր ոչ միայն հանդգնում են ամբողջ աշխարհին ասել, որ Երևանն իրենցն է, այլև հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունը` Արևամտյան Ադրբեջանն է...

Սույն տգետ կապիտուլյանտների թիմը սեփական դավաճանությունը բացատրում է "աշխարհին" հղում անելով`թե բա իրենց կողմից թուրքին նվիրած տարածքները մեզ չէին թույլ տա վերահսկել...

Ավելորդ եմ համարում անգրագետ և պրիմիտիվ քայլիստ Հովիկին բացատրել, թե իր նշած Քարվաճառը Մեծ Հայքի ո՛ր նահանգի մաս է կազմել և ե՛րբ է բռնակցվել հարևանների կողմից...

Հ.Գ.Թուրքի կողմից նսեմացված Նիկոլն ու իր թիմը պատրաստ են նոր զիջումների, անհեթեթ պատճառաբանությունների և նվաստացումների` իշխանությունն ամեն գնով պահելու համար`չհասկանալով, որ իրենց կողմից վկայակոչված աշխարհի համար Հայաստանի գոյությունը բացարձակ պարտադիր չէ, եթե հայերն իրենք շահագրգռված չեն դրանում ...

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին