▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաշքշուկ Հանրապետության հրապարակում, ոստիկաններն ուժով հեռացրել են տեղի առեւտրականներին

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում ոստիկանները բռնի ուժով տարածքից հեռացրել են խաղալիքներ վաճառող առևտրականներին, միջադեպն ավարտվել է քաշքուկով և իրարանցմամբ,- այս մասին գրում է armtimes.com-ը

 

 

 

 

 

«Մենք հրապարակի տարածքում խաղալիքների վաճառքով ենք զբաղվում: Ամեն մեկս մի տնից, մի հոգսով եկած՝ մեկը կալանավոր է պահում, մյուսը հաշմանադամ է պահում: Ես ինքս էլ առաջին խմբի հաշմանդամ երեխա ունեմ: Սրտից հիվանդ կին եմ: Էսօր ոստիկանները եկել են քարշ տալով, զոռով հրապարակից լարում են մեզ»,- զրույցում պատմեց խաղալիք վաճառող Անուշ Հայրապետյանը:

 

 

 

 

 

 

 

Վերջինիս խոսքով՝ արդեն մի քանի օր է ինչ ոստիկանները հետապնդում են իրականացնում իրենց նկատմամբ: «Էն օրը ամուսնուս էնքան քաշքշեցին վատացավ ընկավ գետին, սաղ խաղալիքները ջարդվեց: Ես վատացա ընկա, շտապօգնություն եկավ հրապարակի մեջտեղը»,-ասաց Անուշ Հայրապետյանը: Քաղաքացին պնդում է, որ հոգեբանական և բարոյական վնաս պատճառելու համար փոխհատուցում է պահանջելու:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին