▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաշքշուկ Կառավարության շենքի մոտ. մսավաճառները փակել են փողոցը

 

Կառավարության առջև այսօր` հունվարի 20-ին, անասնապահները կրկին ակցիա են իրականացնում։

Գյուղացիները մի քանի րոպեով փակել էին  Նալբանդյան փողոցը, այնուհետեւ Տիգրան Մեծ պողոտան

Ինչից հետո էլ իրավիճակը լարվել էր և քաշքշուկ էր սկսվել ցուցարարների և ոստիկանների միջեւ:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ այսուհետ անասնապահները պետք է մորթն իրականացնեն հատուկ սպանդանոցներում և ունենան 5-րդ հատուկ ձևի նմուշ։ Նրանք դեմ են այս որոշմանը։ Պատճառաբանում են՝ սպանդանոցները մարզերում շատ քիչ են, ինչը դժվարություններ է առաջացնում, բազմաթիվ հերթեր են գոյանում, շատ անգամ ստիպված են լինում  մորթի համար ծանրաքաշ անասունին մի համայնքից տանել մեկ այլ համայնք։

Հիշեցնենք նաև, որ ակցիա անող անասնապահները հայտարարել էին, որ, եթե մինչև երկուշաբթի իրենց խնդիրը չլուծվի, ապա միս չի մատակարարվելու Երևան։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին