Օգտատեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․
Վատ նորությունների շարքից
Եթե Երևանի քաղաքապետարանը արձագանքի տեսահոլովակին,
խնդրում եմ հերթական անգամ չասեք, թե շին․ աշխատանքները դեռ ավարտված չեն, քանի որ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը արդեն գետնանցումի շահագործման կարմիր ժապավենը կտրել է։ Գետնանցումի բացումը եղելաաաաաաաաաա․․․․
Բա քաղաքապետարանից ասում են, որ շին․աշխատանքները կատարվում են ըստ նախագծի, ըստ նորմերի։ Բայց իրականում աշխատանքները կատարված չեն ըստ նախագծի։
Փողերը հատկացվել են շին-աշխատանքների համար, բայց աշխատանքները չեն կատարվել։ Ինչու՞ պատերի մեծ մասը տրավերտինից չեն․․․Չէ որ գումարը հատկացվել է տրավերտինի համար․․․ոչ թե բազալտի, որն ավելի էժան է։
Ինչու՞ է նախագծում հատակը բազալտ նախատեսված, բայց իրականում պրես գրանիտով է արված, որն ավելի էժան է․․․
Ինչու՞ նախագծում շին-աշխատանքների ծավալը ավել է հաշված։


