▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին դատի է տվել ԱԺ պատգամավորին. a1plus.am

A1plus.am-ը գրում է, որ սնանկացած «Կրեպսոն» ընկերության տնօրեն Արման Երեմյանը իր ներկայիս վիճակի համար մեղադրում է Դավիթաշենի նախկին թաղապետ, ներկայիս ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանին։

2007-ին Արման Երեմյանը Դավիթաշենում գյուղմթերքի մանրածախ առևտրի կենտրոն է ստեղծել` ներդնելով  շուրջ 12 մլն դրամ։ Դավիթաշենի նախկին թաղապետ Արթուր Գեւորգյանը խախտել է պայմանավորվածությունը և վարձակալության դիմաց պահանջել ամսական 1 մլն դրամ, առանց իրավական փաստաթղթի։

Արման Երեմյանը դիմել է դատարան եւ պահանջում է պատասխանատվության ենթարկել Արթուր Գեւորգյանին և Վաչագան Մանուկյանին՝ իրեն սնանկության հասցնելու համար։ Իսկ մինչ այդ նա հայտարարում է. «Եթե իմ հետ մի բան պատահի, իմ ընտանիքի, իմ երեխաների, այդ պատասխանատվությունը կրում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը»։ Արթուր Գեւորգյանը նրա փեսան է։

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին