Քաղաքացի Տիգրան Առաքելյանը նկարագրում է, թե ինչպե՞ս է Արգիշտի Քյարամյանն իրեն խոշտանգել
ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը տեսանյութ է տարածել համացանցում, որտեղ ներկայացնում է՝ ինչպես է օրեր առաջ Քննչական կոմիտեում խոշտանգման ենթարկվել: «Ենթարկվել եմ ծեծի, հայհոյանքի, սպառնալիքի... Ինձ գետնին գցած, Արգիշտի Քյարամյանը կանգնած ոտքերիս, Ազատ Գևորգյանը ջուրը լցնում էր մարմնիս տարբեր հատվածներին ու էլեկտրաշոկը միացնում»,- նշել է նա՝ հավելելով, որ իրեն պահանջներ էին ներկայացնում, որի մասին այս պահին չի բարձրաձայնի: Հիշեցնենք՝ օրեր առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, ըստ որի՝ Տիգրան Առաքելյանի եղբայրը համացանցով օգնություն է խնդրում։ Վերջինը նշում էր՝ Քննչականի աշխատակից ներկայացած դիմակավորված անձինք 3 օր առաջ մտել են իրենց առանձնատուն, խուզարկել ու տարել Տիգրանին։ Այդ օրվանից նրանից լուր չունեին։ |