«Մենք մեր ձեռքով» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամները կիրակի առավոտյան լվացել են Երևանի կենտրոնում գտնվող արձանները:
Այսօր լվացվել են 7 արձաններ:


«Քանի որ արձանների մաքրումը պահանջում է առանձնահատուկ մոտեցում, և որպեսզի մեր քայլը չլինի սիրողական մակարդակի, մենք գտանք հատուկ մաքրման սերվիսներ, որոնք իրենց վրա վերցրեցին մաքրման պատասխանատվությունը», -նշում են նախաձեռնության անդամները,ովքեր գումար էին հավաքել աշխատանքների համար վճարելու համար:
Ներկայացված լուսանկարներն արխիվային են՝ նախկինում արձանների լվացոմը քաղաքային իշխանություններն էին անում


