▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիները օգնեցին, որ 82-ամյա Արտուշ Միրզոյանը հարգանքի տուրքը մատուցի Եղեռնի զոհերի հիշատակին

Քաղաքացիները՝ դերասան Դավիթ Աղաջանյանի ու նրա կնոջ նախաձեռնությամբ,  փորձել են անել ամեն ինչ, որպեսզի 82 տարեկան Արտուշ Միրզոյանի սիրտը թեթևանա՝ իր հարգանքի տուրքը մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին/տեսանյութը դիտել այս հղումով/։

Հիշեցնենք, որ նրան այսօր ոստիկանները չեն թույլատրել բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր․ այդ մասին գրել էր Ազատություն ռադիոկայանի կայքը։

«Պիտի տնից չգայի, եթե իմանայի սենց է, տնից չէի դուրս գայի, կմնայի տանը, բայց որ եկել եմ, էս է, ուզում ա մեռնեմ էլ, էս ա: Իրան (ոստիկանին) ասացի` խնդրում եմ` գոնե ձեր մեքենայով տարեք, բերեք էլի, ինչը որ պետքն ա, ձեզ կտամ, ի՞նչ ասեմ, բենզինի փող ա, ինչի փող ա»,-նշել էր Արտուշ Միրզոյանն, իսկ որ հարգանքի տուրքը կարող է վիրտուալ մատուցել, նա չէր լսել ու անգամ չէր էլ պատկերացնում՝ ինչպես է դա հնարավոր։ 82-ամյա ծերունու մասնակցությամբ տեսանյութը համացանցում մեծ տարածում էր գտել։

Տեսանյութը՝ Դավիթ Աղաջանյանի ֆեյսբուքյան էջից

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին