▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիները սկուտեղի վրա ձեզ իշխանություն մատուցեցին. Ուրիխանյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ Գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում քննարկումների տեղիք է տվել:

Տիգրան Ուրիխանյանի ներկայացմամբ՝ արդեն 4 կառավարության է դիմել թոշակառուների վերաբերյալ հարցով, բայց սայլը տեղից չի շարժվում: Պատգամավորը ակնկալում էր, որ այս իշխանությունը պետք է հավանություն տար իր նախագծին, բայց ինչպես պարզվեց՝ սխալվել է:

«Կառավարության ներկայացուցիչը բերեց այն հիմնավորումը, որ հաշվարկելը դժվար է լինելու, որովհետև կան ուսուցիչներ, որոնք աշխատում են կես կամ 0,25 դրույքով, և կան մարդիկ, որոնք աշխատում են ժամով, և հաշվարկելը դժվար է լինելու: Ես այս հիմնավորումը, մեղմ ասած, չեմ ընդունում, որովհետև այսօրվա իրականության մեջ չկա մի բան, որը փաստաթղթավորված չէ, այն էլ էլեկտրոնային աշխարհում: Որևէ բան հաշվարկելը առնվազն 1, 5 տարի պետք է հեշտ լիներ: Եթե ՀՀ քաղաքացին իր միաբան ոգով 1, 5 տարի առաջ, փողոց դուրս գալով, բացառապես իր կյանքում որակ փոխելու և անարդյունավետ կառավարումը տապալելու նպատակով չստանա այն, ինչի համար մատուցեց ձեզ սկուտեղի վրա իշխանություն, ապա դրանով դուք կկոտրեք 800 000 աղքատների հոգու ճրագը, որը վառվեց 1, 5 տարի առաջ»,- ելույթի ժամանակ նշեց Տիգրան Ուրիխանյանը և հորդորեց նախագծի օգտին քվեարկել և այն քննարկել:

Մանրամասն՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին