Քաղաքացիներն այսօր վաղ առավոտյան փակել են Երևանի մի շարք գլխավոր փողոցներ: «Ընդամենը 44 րոպեով փակում ենք փողոցը. ներողություն ենք խնդրում անհարմարության համար: Մեր սահմանը վտանգված է»,- հայտարարել են օրեր առաջ ձևավորված ազատագրական շարժման մասնակիցները, որոնց թվում են լրագրող Նաիրի Հոխիկյանը, «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: «Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է՝ Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։ Ժամը 17:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում՝ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը»,- ասել են կազմակերպիչները: Դիտեք նաև՝ |