Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են:
Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել են փողոցներ:
Առաջին տեսանյութում ՝ Ազատություն պողոտայի երթևեկությունը կաթվածահար է. քաղաքացիները խոստանում են, որ Նիկոլ Փաշինյանին օր ու արև չեն տալու: Ինֆորմացիան թարմացվում է․
Ավելի ուշ ոստիկանության աշխատակիցները սկսեցին բարձրախոսով հայտարարել, որ այդ գործողությունները չեն բխում հավաքների մասին օրենսդրությունից եւ հորդորեցին բացել ճանապարհը: Ակցիան իրականացնող քաղաքացիները բացեցին ճանապարհը:


