ԱԱԾ-ում հարցաքննվելուց եւ 8 ժամ այնտեղ մնալուց հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ շենքից։ ԲՀԿ-ական պատգամավորներն ու համակիրները, որոնք 8 ժամ կանգնած էին ԱԱԾ շենքի դիմաց՝ նրան դիմավորեցին ծափահարություններով և «Ծառուկյան» վանկարկելով։
«Այսօրվա կատարված գործողությունները, որոնք տեղի են ունեցել իմ հայտարարությունից հետո եղել է, քաղաքական հետապնդում է։
Պապուս թվի գործեր են քննում։ Քննությունը կատարվում է, դուք ամեն ինչից տեղյակ կլինեք, բայց ես էլի եմ ասում սա քաղաքական հետապնդում է»,-ասաց Ծառուկյանը հակիրճ պատասխանելով ընդամենը մեկ հարցի։
Գագիկ Ծառուկյանը կոչ արեց հավաքի մասնակիցներին գնալ տուն։
Դիտեք նաև՝ Ով հետ կանգնի, ձայնը կտրի՝ անբարոյականի տղա ա․ Գագիկ Ծառուկյան