Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանի գրառումը․
«Ի՞նչ ստացանք անվստահության խայտառակ գործընթացի արդյունքում, որն իբր «քաղաքական ճգնաժամ» էր լուծելու։
- Հանրային հիասթափության և անարդարության զգացման խորացում։ Խորացող անջրպետ հանրության և իշխանությունների միջև։
- «Որոշողը ժողովուրդն է» թեզը փոխարինվում է «որոշողը կուսակցությունն է» թեզով։
- Ամենաարդյունավետ և աշխատող ավագանու անդամները կամ լքում են ավագանին կամ էլ խմբակցությունը։
- Տեղական ժողովրդավարությունը, ՏԻՄ անկախությունը և այլակարծությունը վտանգված են։
- Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմը անորոշության մեջ է։ Սպասվում են առանցքային դերակատարների, այդ թվում փոխքաղաքապետերի հրաժարականներ։
- Ավագանին արդեն բաշխում է փոխքաղապետերի պաշտոնները՝ հեղաջրումը առաջնորդած ավագանու անդամների միջև։
- ՔՊ քաղաքապետը ստանձնում է պաշտոնը հանրային անվստահության, աշխատակազմի անվստահության և անգամ ավագանու մի շարք անդամների անվստահության պայմաններում։ Ստիպված է լինելու կատարել իրեն պաշտոնի բերած մարդկանց հրահանգները։
- Երևանի քույր քաղաքներից և ոչ մեկը դեռևս չի շնորհավորել ՔՊ քաղաքապետին։
- Երևանի բյուջեն, տարեկան զարգացման ծրագիրը և մի շարք առանցքային նախագծեր դեռևս չեն ընդունվել։ Ամենայն հավանականությամբ այս օրերին հապճեպ կփոփոխվեն և մինչև տարվա վերջ կընդունվեն։
«Քաղաքական ճգնաժամ»-ը լուծված է, իսկ «քաղաքային ճգնաժամ»-ը՝ առջևում»։