▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական ռեպրեսիաներն ավելի մեծ թափ են ստանալու. Բաբկեն Հարությունյան

Եկեք չմոռանանք՝ 2018թ.-ին ինչ ճանապարհով վարչապետը եկավ իշխանության։ Մինչև հիմա եղե՞լ է դեպք, որ կոտրենք որևէ հեռուստատեսության կամ պետական հիմնարկի դռներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։ «Երբ Նիկոլը նոր էր դարձել վարչապետ, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց, թակում էին դռները և լրագրողները հարց տվեցին Նիկոլին, ասաց՝ իրենց դուռն է, կուզեն կջարդեն։ Հիմա մենք էդ դուռը չենք ջարդել, բայց մեր ձևով իրականացնում ենք մեր պայքարը, և այս ճանապարհին որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ տարբեր տեսակի քաղաքական ռեպրեսիաների ենք ենթարկվում։ Ե՛վ ձերբակալեցին, և՛ քրեական գործ հարուցեցին, և՛ խուզարկեցին։ Մի քանի օր առաջ գնում եմ տուն և տեսնում, որ իմ տան դուռը չի բացվում։ Փորձել էին բացել դուռը, բանալի էին կոտրել դռան մեջ, որ չկարողանամ մուտք գործել իմ բնակարան։ Դիմել եմ ոստիկանություն»,-նշեց Բաբկեն Հարությունյանը։ Վերջինս կարծում է, որ քաղաքական ռեպրեսիաներն ավելի մեծ թափ են ստանալու, բայց նաև վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելուն հաշված օրեր են մնացել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին