Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ ՀՀ-ում կա խնդիր, երբ գյուղական բնակավայրերում դպրոցներն աշակերտներ չեն ունենում ու գնում են փակման ուղղությամբ: «Քաղաքական խնդիր ունենք՝ հանրապետության բոլոր բնակավայրերում կրթությունը դարձնել հասանելի: Իսկ ի՞նչ պետք է անենք այն բնակավայրերում, որտեղ դպրոցների անհրաժեշտ ծանրաբեռնվածություն չկա: Պետք է կառուցենք կրթահամալիրներ, որոնք նախատեսված կլինեն մի քանի բնակավայրերի երեխաների համար, ընդ որում, դրանք իրենք մեջ կներառեն և՛ դպրոցական կոմպոնենտ, և՛ մանկապարտեզային»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ծրագիրը կսկսվի Սյունիքի մարզից:
«Քաղաքական խնդիր ունենք՝ հանրապետության բոլոր բնակավայրերում կրթությունը դարձնել հասանելի». Նիկոլ Փաշինյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet