▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանի ղեկավար կազմը չի փոխանցել ինձ հասանելիք պարգևավճարի գումարը. Նարեկ Թադևոսյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության մասնագետ, ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի նախագահ Նարեկ Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Սիրելի ընկերներ և համաքաղաքացիներ, ավելի վաղ տեղեկացրել էի, որ եռամսյակային պարգևավճարս պետք է ամբողջությամբ փոխանցեմ համավարակի առաջնագծում պայքարող բժիշկներին և բուժհաստատություններին` կոչ անելով նաև գործընկերներիս միանալ իմ ինքնաբուխ նախաձեռնությանը:
Ցանկությունս ամենաբանականն ու ամենամարդկայինն էր` մեր նվիրյալ բժիշկներին օգնելու և երախտագիտությունս հայտնելու համար:
Ցավով պետք է հայտնեմ, որ կատարվեց այն, ինչը հավանաբար սպասելի էր:
Քաղաքապետարանի ղեկավար կազմը, որոշել է կանխել բարի կամքի այս դրսևորումս. աշխատակազմից առանձնացրել է իմ անունը և չի փոխանցել ինձ հասանելիք պարգևավճարի գումարը:
Ի դեպ, իմ կարծիքով այս դիտավորյալ քայլն արվել է, որպեսզի արհեստականորեն ստեղծվի բարենպաստ իրավիճակ` իմ օրինակին չհետևելու և հենց իրենց պարգևավճարներից չհրաժարվելու ու գումար չփոխանցելու համար»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին