▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղավիացիայի կոմիտեն հանդես կգա պարզաբանմամբ. վարչապետի մամուլի քարտուղար

Ապրիլի 3-ին տեղեկատվություն տարածվեց, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը լիցենզիայից զրկել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին: Սակայն հետո նշվեց, որ խոսքը ոչ թե լիցենզիայից զրկելու, այլ փետրվարին անցկացված ստուգումների մասին է:

Թե խոսքն ինչի՞ մասին է, կառավարությունը հարցը քննարկե՞լ է, կամ եթե ոչ, քննարկելո՞ւ է, mamul.am-ը փորձել է ճշտել վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանից.

«Քաղավիացիայի կոմիտեն հանդես կգա պարզաբանմամբ, որն ամեն ինչ իր տեղը կդնի: Եկեք սպասենք պարզաբանմանը: Եթե դրանից հետո հարցեր կծագեն, ես կպատասխանեմ»,- նշել է Մանե Գևորգյանը:

Ճշգրտող հարցին, թե այնուամենայնիվ, կառավարությունը կամ ՀՀ Քաղավիացիան Միջազգային ավիացիոն կազմակերպությունից համապատասխան փաստաթուղթը մինչ կորոնավիրուսի շրջա՞նն է ստացել, թե՞ դրանից հետո, Մ. Գևորգյանը պատասխանել է.

«Կառավարությունը որևէ փաստաթուղթ չի ստացել, սպասենք Քաղավիացիայի պարզաբանմանը»:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին