Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը տեսանյութ է հրապարակել Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպումից։
***
Հայաստան-Թուրքիա սահմանին կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Հիշեցնենք՝ այն թվով 5-րդն է: Հանդիպման մեկնարկին հատուկ ներկայացուցիչները շրջել են Մարգարայի վերանորոգված անցակետում: *** |
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X-ում գրառում է արել, որում ասվում է․ «Մեր 5-րդ հանդիպումն անցկացրեցինք Թուրքիա-Հայաստան սահմանային գոտում՝ առավոտյան հայկական կողմում, իսկ ճաշից հետո՝ թուրքական կողմում։ Կառուցողականորեն քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և դրա հետագա առաջխաղացման հնարավորությունները»։ *** Սերդար Քըլըչի հետ լավ հանդիպում եմ ունեցել հայ-թուրքական սահմանին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Հաստատել ենք ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները և համաձայնեցրել վստահության ամրապնդման նոր միջոցները, ներառյալ՝ տեխնիկական պահանջների գնահատումը, որոնք անհրաժեշտ են մեր երկրների միջև երկաթուղային հաղորդակցության գործունեության ապահովման համար»,- գրել է Ռուբինյանը։ |