▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քեթրինի» Միհրանը կլքի՞ պաշտոնը

Aravot.am-ի տեղեկություններով, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը, որն այժմ արձակուրդում է, արձակուրդից չի վերադառնալու իր զբաղեցրած պաշտոնին: Պարոն Պողոսյանը նույնիսկ իր մտերիմ շրջապատում է ակնարկել այդ մասին: Ըստ տեղեկությունների՝ Միհրան Պողոսյանը բարձրաստիճան պաշտոն կզբաղեցնի մաքսային ոլորտում, թեեւ ինքը շատ է ցանկացել եւ փորձել է ասեն ինչ անել նախագահի վերահսկողության վարչությունում իր դիրքը հաստատելու համար: Նկատենք, որ շրջանառվող խոսակցությունների համաձայն, Միհրան Պողոսյանը, որը բավականին երիտասարդ տարիքում կարողացավ բարձրաստիճան պաշտոններում պաշտոնավարել, համարվում է նախագահ Սարգսյանի սիրելիների շրջանակից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին