▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քեզ հայտնի՞ է, որ 1994-ին եղել է Բիշքեքյան հրադադար, որ դեռևս այդ ժամանակ տեղի է ունեցել անկլավների փոխանակում. Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 /filemanager/uploads/nikol_pashinyan.jpg

«Երեկ ականատես եղանք Նիկոլի և ՀԱՊԿ ղեկավարների «խոսակցությանը»։ Կրթություն չունեցող և լեզու չիմացող մեր ղեկավարը ինչ-որ բաներ էր բացատրում, ծիծաղի առարկա էր դարձել իր ռուսերենով։ Չէի՞ր կարող մինչև վիդեոկապը սովորել Ղազախստանի ղեկավարի անունը։ Կամ եթե ռուսերեն չգիտես, հայերեն խոսիր թող թարգմանեն։

Քո խղճուկ բառապաշարով միշտ նույն բաներն ես կրկնում։

Հիմա ավելի կարևորի մասին։ Որերորդ անգամն է հանդիպման ես ներկայանում անպատրաստ։ Քեզ հայտնի՞ է, որ 1994-ին եղել է Բիշքեքյան հրադադար (կարդացե՞լ ես), որ դեռևս այդ ժամանակ տեղի է ունեցել անկլավների փոխանակում։

Ի վիճակի ե՞ս այս մասին հայտարարել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին