Ըստ Hollywood Reporter-ի տեղեկությունների ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Նյու Յորքի «Fast Company» ինովացիոն փառատոնում հայտարարել է, թե 2024 թվականի ընտրությանը մտադիր է առաջադրվել նախագահի պաշտոնում։
Ռեփերը այս մասին խոսել է իր սպորտային կոշիկների նոր մոդելի ներկայացման ժամանակ:
«Մինչ դուք կարդում եք վերնագրերը, որոնցում ասվում է, թե Քանյեն խենթ է, ամեն երրորդ աֆրոամերիկացին բանտում է, և բոլոր հայտնիները բանտում են, որովհետև նրանք ոչինչ չեն կարող ասել, կարծիք չունեն, նրանք սարսափած են»,-ասել է երաժիշտը:
Քանյե Ուեսթը առաջին անգամը չի, որ խոսում է նախագահ դառնալու իր նկրտումների մասին: Նա դա արել էր չորս տարի առաջ: