▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանի արձագանքը՝ Սենատի որոշմանը

Քիմ Քարդաշյանը մեկ բառով է արձագանքել Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունմանը։ Նա իր թվիթերյան էջում կիսվել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրառմամբ և գրել՝ «Այո»։ Նշենք, որ ավելի վաղ Քիմ Քարդաշյանը սոցցանցում իր 153 մլն հետևորդներին կոչ էր արել զանգահարել իրենց շրջանի սենատորներին և խնդրել կողմ քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը՝ ընդդեմ ԱՄՆ-ում այս ոճրագործության զոհերի ոգեկոչումը:

Կարդացեք նաև՝ Ուզում եմ իմ տատիկի և պապիկի անունից շնորհակալություն հայտնել Կոնգրեսին. Սերժ Թանկյան

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին