▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեստը պատրաստվում են ամուսնալուծվել

armtimes.com-ը գրում է. Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեստի ամուսնության պատմությունը մոտենում է ավարտին: Այս մասին գրում է Elle.run-ն՝ հղում կատարելով արեւմտյան լրատվամիջոցներին:

Ըստ տեղեկությունների՝ Քիմն արդեն մի քանի հանդիպում է ունեցել իր փաստաբանների հետ՝ գործընթացի մանրամասները քննարկելու նպատակով:

Նշվում է, որ ընտանիքում լարվածության պատճառն այն է, որ Քանյեն մշտապես ճնշում է գործադրում կնոջ վրա եւ հավի չի առնում նրա՝ սեփական կարծիքն ունենալու իրավունքը:

Զույգի հարաբերությունների վրա ազդել են նաեւ Քանյեի ֆինանսական խնդիրները: Նա մշտապես մեծ ծախսեր է անում՝ շքեղ նվերներ գնելով կնոջ համար: Այս ամենը, սակայն, Քիմ Քարդաշյանին դուր չի գալիս:

Կրակի վրա յուղ է լցրել Քանյեի ֆլիրտը հայտնի մոդել Էմիլի Ռատայկովսկիի հետ: Վերջերս տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ նա աչքը չի կտրել երիտասարդ մոդելից, մինչդեռ Քիմը նրա կողքին է եղել:

Քիմի եւ Քանյեի ներկայացուցիչներն այս խոսակցությունների վերաբերյալ մեկնաբանություններ առայժմ չեն տվել: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին