▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմը ոնց է, Քի՞մը

Այսօր չեմ ուզում անդրադառնալ քաղաքական ոչ մի իրադարձության: Նախ հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օր է, ու կարծես թե, մեծ շուքով նշում են նաև Հայաստանում, համենայն դեպս Երևանի կենտրոնական հատվածներում մի շարք միջոցառուներ են անցկացվելու: Լավ է, գոնե բավականին հետաքրքիր ու հագեցած օր կլինի, համենայն դեպս այդ միջոցառումներին մասնակցելու հնարավորություն ունեցողների համար: Թքած, թե մի քանի հազար երեխաներ Հայաստանում սոված չեն, թքած, թե շատ երեխաներ իրենց ծնողներին միայն վիրտուալ են տեսել` նկարով, կամ լավագույն դեպքում տեսազանգի միջոցով, թքած, թե երկրում մթնոլորտը գաղջ չի, կարևորը Քիմը լավ լինի, դե մեր հանրահայտ Քիմ Քարդաշյանն էլի, ախար բալիկի է սպասում չէ: Քիմը կծննդաբերի ու այդ մասին մենք դեռ մեր լրատվականներում կանդրադառնանք ու կգրենք ամենայն մանրամասնությամբ, հարգելի ընթերցող ձեզ այս հարցում հուսախաբ չենք անի: Բայց այ սոված երեխաների մասին դժվար բան գրենք, ու նրանց մասին գրելով ոչինչ չես փոխի, մի միլիոն հոդված էլ գրես միևնույնն է անտարբերությունը հաղթող է դուրս գալու: Ուղղակի այսօր չգիտես ինչու մտքովս անցավ` տեսնես Քիմը ոնց է, Քիմը:

Անդրանիկ Թանգամյանի գրառումը                             

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին