Ձեզ մենակ շոու՞ն էր հետաքրքրում, ինչո՞ւ չեք հրապարակում 44–օրյա պատերազմի հետաքննությունն անցկացնող հանձնաժողովի եզրակացությունը. Հայկ Մամիջանյանը` իշխանությանը
«Թե կարող է հանկարծ պարզվի, որ 44–օրյայի ընթացքում, եթե մեր սպառազինությունների պլանը չփոխեիք ու սելֆիի Սու–երի փոխարեն ԱԹՍ–ներ, ՀՕՊ–եր առնեիք, ապա արդյունքը այլ կլիներ, կարող ա «Իսկանդերի» կիրառումը ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում արդյունքի բերեր։ Չնայած դժվար դուք հանդգնություն ունենաք երբևէ դա հրապարակելու»,–ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։
***
«Փաշինյանը հեծանիվ է քշում, Օդնոկլասսնիկի ստատուսները հավաքում ա իրար գլուխ, համարում ա, որ գաղափարախոսություն ա գեներացրել. ամեն ինչ է անում, բացի իրա խոստացածից՝ չի հրապարակում բանակցային փաթեթները»,- ԱԺ հայտարարությունների ժամին, իր ելույթում, ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: «Հիմնավոր կասկած կա, որ երբ հրապարակվեն, էլ էդ բոյի սուտ չեք կարա հորինեք, որ ձեզ արդարացնեք, բայց մի կասկածեք ինքներդ ձեզ վրա, դուք ցանկացած սուտ կարաք հորինեք: Նույն ճակատագրին ա արժանացել 44-օրյայի հետաքննությունն իրականացնող ԱԺ հանձնաժողովը... Թե՞ ձեզ միայն շոուն էր հետաքրքրում»,- հավելեց նա: |