Մենք քննարկել ենք մի քանի սցենարներ՝ այդ թվում և տոտալ արգելափակումների փուլ մտնելու տարբերակը, և պարետային ժամ մտցնելու տարբերակը, տնտեսական գործունեությունների հիմնական մասն արգելելու տարբերակը: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ դրանց համատեքստում ինքը ներդաշնակ չէ՝ որոշումներից որևէ մեկի կապակցությամբ, որովհետև պիտի համոզված լինենք, որ դրանք կլուծեն մեր խնդիրները:
«Ես շարունակում եմ հավատալ իմ պատկերացրած հիմնական լուծմանը, որ իրականության փոփոխությունն, այնուամենայնիվ, անհատական վարքագծի փոփոխությունն է: Ենթադրենք՝ այսօր կորոնավիրուսի համավարակի ցուցանիշը ՀՀ-ում դառնա զրո, բայց աշխարհում այն գոյություն ունի, և եթե հակահամաճարակային կանոնների պահպանման կուլտուրա չլինի, ամեն ինչ բացվի, պոտենցիալ վարակվածները կգան ՀՀ, և ամեն ինչ կսկսվի նորից»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ մենք իրար հետ միասին պիտի կարողանանք ուծել այս խնդիրը՝ մեր անհատական վարքագծի զանգվածային փոփոխություններով:
Նա ասաց. «Ես հավատում եմ ՀՀ քաղաքացուն, հավատում եմ մեզնից յուրաքանչյուրին»:
Կարդացեք նաև՝ Պատերազմ է, ժողովուրդ...Բժիշկ
Ելնում ենք այն կանխավարկածից, որ համավարակի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին. Փաշինյան


