▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննիչ հանձնաժողովից ստացվել են ոչ պարզորոշ պատասխաններ. Սերժ Սարգսյանի գրասենյակ

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովից այսօր ստացել է պատասխան գրություն, որտեղ հանձնաժողովը ոչ պարզորոշ պատասխաններ է ներկայացրել գրասենյակի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ:

/filemanager/uploads/Serj_Sargsyan.jpg

Այն զեկուցվել է նախագահ Սարգսյանին:

Նման ձևակերպումներով անորոշ պատասխանների վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշման մասին գրասենյակն այսօր կտեղեկացնի:

Հիշեցնենք, որ  ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից երեկ պաշտոնական գրություն է ուղարկվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին` ի պատասխան ս.թ. ապրիլի 6-ին նրա կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հղված գրության:
 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին