▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քո մասին, Գյումրի՛, ես շարունակում եմ մտածել նախ և առաջ որպես հայ... Արմեն Սարգսյանի արխիվային տեսանյութը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են վերջինիս ելույթներից հատվածներ։ Առաջինը 1997 թվականի ելույթից է, երբ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետ էր, մյուսը հատված է նախագահ Սարգսյանի 2018 թվականի խոսքերից։

«Ամենադժվար պայմաններում մարդիկ ապրում են 7-8 տարի և տրտունջ չեն հանում: Ես չեմ պատկերացնում՝ կա՞ արդյոք աշխարհի վրա մեկ ուրիշ երկիր, որտեղ այդքան ծանր ապրող մարդիկ, փոքրագույն աշխատավարձեր ստացող, փայտե տնակներում ապրող մարդիկ, ձմեռները, երբ -20 աստիճան է դրսում, իրենց բողոքները չասեն, որովհետև գիտեն, որ ժողովուրդն այլ խնդիրներ ունի, գոյապայքարի մեջ է:

Արմեն Սարգսյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ, 1997թ.
----------------


Այսօր ես Հայաստանի նախագահն եմ, սակայն քո մասին, Գյումրի՛, ես շարունակում եմ մտածել նախ և առաջ որպես հայ, որպես մարդ, ով լավ գիտի, թե ինչ է Գյումրին, ով է գյումրեցին:

Արմեն Սարգսյան, Հայաստանի Հանրապետության նախագահ, 2018թ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին