Քոչարյանը հեգնեց դատավորին . «Հիմնը միացնե՞նք, էդ ինձ ոտքի կանգնացրիք ձեր հայրենասիրության մասին պատմելու համար»
***
«Մարտի 1»-ի գործով վերաբացված դատական նիստի ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանը իր խոսքում նշեց, որ երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել և քաղաքականացված անձնավորություն չէ. «2018-ին ես եղել եմ «Իմ քայլը» դաշինքով պատգամավորական թեկնածու: Ընդգրկվել եմ նաև կուսակցության շարքերը մի քանի ամիս: Քաղաքական պաշտոն երբևէ չեմ զբաղեցրել: 2019-ին եղել եմ դատախազ: 2024-ին նշանակվել եմ դատավոր: Օբեկտիվ իրականության մեջ չի կարող լինել գեթ մեկ ողջամիտ փաստարկ, որ ես քաղաքականացված անձնավորություն եմ, քաղաքականությամբ եմ զբաղվել: Ես քաղաքականությամբ երբևիցե չեմ զբաղվել, քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ եմ ներկայացրել»մ- ասաց դատավորը: «Եթե ձեր գնահատմամբ քարոզարշավի ընթացքը քաղաքականությամբ զբաղվել է, իմ գնահատմամբ դա քաղաքականությամբ զբաղվել չի հանդիսանում»,-նշեց դատավորը: *** |
«Ես երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է օրենքի այսքան խախտումներ թույլ տալ, ուղղակի սա մի խայտառակություն էր։ Նաուշնիկները միացրել էի, որ անհեթեթությունը չլսեմ: Ասում են՝ ապօրինի հրամանագիր է եղել արտակարգ դրության մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով դատախազի կողմից «մարտի 1»-ի գործով իրեն մեղսագրվող մեղադրանքներին: «Ինչո՞ւմն է ապօրինությունը, այդ հրամանագիրը հաստատվել է ԱԺ-ի կողմից՝ 24 ժամյա ռեժիմով: Ասում են՝ իրավունք չուներ տալ հրամանագիր: Եթե դատախազը իրավաբանությունից մի քիչ գոնե բան հասկանար, երևի կբացեր Սահմանադրությունը և անցումային շրջանում գրած է, որ մինչև օրենքի ընդունում, հրամանագրով նախագահը իրավունք ունի մտցնել արտակարգ դրություն»,- բընդգծեց Քոչարյանը և նշեց, որ բազմաթիվ տեսահոլովակներ էին պտտվում, թե ինչպես են ցուցարարների միջից ավտոմատով կրակում դեպի ոստիկանական շարքեր: «Արտակարգ դրությունը մտցվել է, երբ մենք ունեցել ենք մոտ 20 վիրավոր ոստիկանական զորքերից: Արտակարգ դրություն մտցնելու հանգամանքը լիովին հիմնավորված է: Հակառակը, եթե արտակարգ դրություն չմտցնեի, այսօր պետք է դատ անեին նախագահի անգործության հետ կապված»,- ասաց Քոչարյանը: |