▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանը մի քանի օրով մեկնում է Հայաստանից. Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 168.am-ի հետ հեռախոսազրույցում պատասխանել է Ռ. Քոչարյանի՝ հասարակական-քաղաքական շրջանակաների հետ հանդիպումներին և այլ հարցերի։ Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև

– Պարոն Սողոմոնյան, երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ եք ստացել: Եղե՞լ են արդյոք շնորհավորանքներ Հայաստանի պետական պաշտոնյաներից:

– Այո: Եվ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, և նախկին ու ներկա պաշտոնյաներից, մեր հին ու նոր գործընկերներից և զինակիցներից, հասարակ քաղաքացիներից, Արցախի Հարնրապետությունից, արտերկրից: Օգտվելով առիթից կցանկանայի նախագահ Քոչարյանի անունից շնորհակալություն հայտնել բոլորին` ջերմ խոսքերի ու բարեմաղթանքների համար:

 

 

 

 

 

 

 

 

– Դուք ասել եք, որ Ռոբերտ Քոչարյանը որոշակի խորհրդատվություններ է անցկացնում տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների հետ: Այդ հանդիպումները շարունակվո՞ւմ են:

– Շարունակվում են, թեև գալիք շաբաթ մի փոքր դադար ենք ունենալու: Նախագահ Քոչարյանը մի քանի օրով մեկնում է Հայաստանից ու վերադառնալուն պես կշարունակի քննարկումները ձևավորվող քաղաքական պլատֆորմի վերաբերյալ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

– Իսկ ի՞նչ նպատակով է մեկնում Քոչարյանը, և արդյոք նա իրավունք ունի՞բացակայել Հանրապետությունից:

-Այո, ունի: Վերաքննիչ դատարանի որոշումից հետո նախագահ Քոչարյանի տեղաշարժի վերաբերյալ որևէ սահմանափակում չկա: Այնուամենայնիվ, իր ուղևորության ժամկետների ու պատճառների մասին Ռոբերտ Քոչարյանն անձամբ` փաստաբանների ներկայությամբ, գրավոր դիմումով տեղյակ է պահել քննչական մարմնին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին