▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանը պատասխանել է` պատրա՞ստ է արդյոք գլխավորել ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի դիտարկում «Հայրենիքի փրկության շարժման» ձեւաչափի վերանայման հնարավորությունը: Այս մասին նա ասել է ռուսական ԶԼՄ-ների համար մամուլի ասուլիսին` պատասխանելով հարցին` պատրաստվո՞ւմ է արդյոք ղեկավարել այդ շարժումը:

Քոչարյանը նշել է, որ իսկապես սատարել է շարժմանը, որին հաջողվել է համախմբել իր շուրջ հայ հասարակության զգալի հատվածին: Նրա խոսքով` ներկայիս առաջնորդ Վազգեն Մանուկյանը արժանի, փորձառու քաղաքական գործիչ է: Քոչարյանը նշել է, որ շարժման խնդիրը կառավարության հրաժարականը և մեկ տարի անց արտահերթ ընտրությունների անցկացումն է:

Մանուկյանը այդ ընտրություններին չի մասնակցի: Քոչարյանի կարծիքով՝ Հայաստանում քաղաքական գործիչներն այդքան էլ շատ չեն, ովքեր պատրաստ են այդպիսի լուրջ պատասխանատվություն ստանձնել:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին