▲ Դեպի վեր

Ուրբաթ, 05.09.2025 lang.iso lang.iso lang.iso

«Քոչարյանը Վազգեն Սարգսյանին քննադատելու օրինակով բոչկեց շեֆին»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցն էի լսում, որտեղ նա, ի թիվս մի շարք բազմաշերտ խնդիրների, խոսում էր լրատվականների ու լրագրողների կողմից իշխանության նկատմամբ «գրոհներ» իրականացնելու մասին:
Իր խոսքում Քոչարյանը, չգիտես ինչու, հանկարծ հիշեց 90-ականների վերջը և նշեց, թե՝ «այն ժամանակ էլ Վազգեն Սարգսյանին էին անխնա քննադատում տարբեր լրատվականներ»:
Շատ հետաքրքիր էր ու տպավորիչ Անդրանիկ Քոչարյանի կողմից հենց այդ թեման բարձրաձայնելը, քանի որ այդ միտքը ցանկացած լսող միանգամից հիշում է Նիկոլ Փաշինյանի հրապարակումները (հատկապես «Կտոր մը կամուֆլյաժը»), որտեղ Սպարապետին, թե ծաղրանկարներով, թե սուր քննադատությամբ, Փաշինյանը դարձնում էր թիրախ:
Կարծում եմ Քոչարյանի կողմից այս թեման «խուրդելը» պատահական չէր, և քանի որ ինքն իրեն համարում է Վազգենի ամենամերձավորներից մեկը և միշտ հպարտանում այդ հանգամանքով, ապա կարող եմ ենթադրել, որ հատուկ բերված օրինակ էր: Փաստացի բաց տեքստով շեֆին բոչկեց, մնում ա սպասենք հետևանքին:
Ներկայացնում եմ հարցազրույցի էտ կտորն ու մի քանի փաստեր»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին