Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համոզմամբ, նախքան «Մարտի 1»-ի մասին խոսելը, նախ պետք է վեր հանել դրան նախորդած մի շարք իրադարձություններ:
««Մարտի 1»-ը տրամաբանական շարունակությունը դարձավ բազմաթիվ գործողությունների։ Կարելի է ասել, որ «Մարտի 1»-ը հասունացած մի գործընթաց էր՝ որպես ավտորիտար բռնապետությանն անցնելու քայլ, ինչը մոտեցրեց «Սասնա Ծռերի» գործողությունները։
Կարծում եմ՝ «Մարտի 1»-ը ավտորիտար համակարգի անցնելու քայլ էր, որին նախորդել են տարբեր տրամաչափերի մարտիմեկեր․ օրինակ եկեք հիշենք 1996 թվականին հնչած կրակոցները, ԱԺ պատգամավորի ծեծը․ այնպես որ «Մարտի 1»-ի բացահայտմանը հասնելու համար պետք է նախևառաջ դրա պատճառա-հետևանքային կապն ամբողջությամբ ուսումնասիրել, իսկ չգիտեմ հիմա այդպիսի ուսումնասիրություն տարվո՞ւմ է, թե՝ ոչ»,- այսօրվա ասուլիսում նշել է Հրանուշ Խառատյանը:
Մանրամասն՝ տեսանյութում