▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետեւանքով. Հակոբ Կարապետյան

Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանի հետ համերգասրահ այցելած Արփին երգում՝ մինչև համերգի սկսվելը

Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը ստանալուց հետո Մանարյանը հուզմունքից համբուրում էր մեդալը

Օր չկա, որ հրազենի գործադրմամբ որևէ ողբերգական դեպք չգրանցվի

Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանքը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան

Բնապահպանական աղետ Արցախում

Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել կիրակնօրյա պիկնիկից

Հստակեցվում է այն մարդկանց ցանկը, որոնք ամեն ամիս կստանան միջինը 250.000 դրամ հատուցում

ԱԱԾ-ի նշած հասցեում Ցենտրալ հյուրանոցն է․ Ու՞մ է պատկանում այն և ի՞նչ մանրամասներ դեռ չեն հայտնվել

«Հեպատիտ Ց-ի բուժման համար անվճար դեղեր կտրամադրենք». Արսեն Թորոսյան

Մեր սիրած կիրակին. Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Գիշերով 9-10 տարեկան երեխայի տեսա. ամենայն հավանականությամբ երեխային թրաֆիքինգի են ենթարկում.. . .

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ. . .

Տոնական հրավառությունից հետո այրվել է Հաղթանակ զբոսայգու հարակից տարածքը

Հաճելի հանդիպում ունեցանք Միխայիլ Պիատրովսկու հետ. Նիկոլ Փաշինյան

Գիտես միշտ էս գո՞րծն եմ արել, ժամանակին ինչե՜ր եմ արել․․․Հայկ Մարությանի անեկդոտն ու ելույթը

 «Ավրորա»-ն դարձել է խաղաղության Նոբելյան մրցանակի հայկական տարբերակը․ Նիկոլ Փաշինյանի ելույթը

Սիրում եմ Երևանը, սիրում եմ երևանցիներին. Նիկոլ Փաշինյանի ելույթը

Երեւանում թալանել են Լեւոն Տեր-Պետրոսյանի զարմուհուն. գումարը կազմում է ավելի քան 1 մլն դրամ

«Գլխավոր դատախազը ձեզ չի դավաճանել. դեռ». Սամվել Ֆարմանյան

Արտակարգ դեպք Եղվարդի դատարանում. ամբաստանյալը որովայնի շրջանում ինքնավնասում է արել. ժամանել են բժիշկներ

Աննա Հակոբյանը ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության նպատակը

ՊԵԿ հայտարարությունը՝ ավտոներկրողների համար

Արմաշ գյուղի դրենաժային ջրերում հայտնաբերվել է ձկնորսական ցանց

Տաթեւիկ Ռեւազյանը՝ Ryanair ավիաընկերության, օդի տուրքի եւ հետագա պլանների մասին

«Սանիթեք» ընկերության դեմ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել. Հայկ Մարության

Հազարավոր սպառնալիքներ էի ստացել ադրբեջանցիներից. Արցախի դրոշը «Քարաբաղ»-ի խաղին ծածանած երիտասարդ

Կեղծ են ձեր շնորհավորանքները...Դավիթ Գրիգորյանը՝ Երևանի տոնը շնորհավորողներին

Հայկ Մարությանին Կարմիր բլուրում անակնկալի բերեցին` նվիրելով Ռոբերտ Քոչարյանի գիրքը

Կային այսպիսի ժամանակներ, և կյանքը ցույց տվեց, որ իրոք՝ Ելք կա. Նիկոլ Փաշինյան

Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը

«Ավրորան» մրցանակից վերածվել է մարդասիրական շարժման. Արմեն Սարգսյանը՝ ընտրող հանձնաժողովի հանդիպմանը

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած տեղեկությունը շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչի մոտենալու մասին

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին է հանձնել պատվավոր քաղաքացու կոչում

Հայկական Backbone Branding-ը հաղթել է միջազգային Pentawards մրցույթում

Ամուսինս էր միշտ ասում՝ արի գնանք, կտեսնես ու կսիրես Հայաստանը. Մարինա Իսաղուլյան

Շա՞տ են մարդիկ կուտակվում․ Նիկոլ Փաշինյանը՝ ՊԵԿ Հյուսիսային մաքսատանը

Մեծ տառապանք էր. Բաբկեն Չոբանյանը՝ իր սիրո պատմության, Գյումրի չվերադառնալու որոշման, դժվար. . .

Սա մի պրոցես է, որ նման է հավի ու ձվի պատմությանը․ Փաշինյանը՝ ՊԵԿ-ի աշխատաժողովին

Վթարի ենթարկված ժամկետային զինծառայողն օրինական արձակուրդում է. Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը

Նորմալ աշխատավարձ տալի՞ս են․ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ծանոթացել է ավտոմաքսատան շինաշխատանքներին

Ձեր դեղերը խմե՞լ եք, տիկին. Հովհաննես Ազոյանը՝ Անի Զախարյանին

Ողբերգական վթար Գեղարքունիքում. 2 զոհերից մեկի դին գտել են կիսամոխրացած. կա 2 վիրավոր

Հրայր Թովմասյանն ԱԱԾ աշխատակցի զանգերին չի պատասխանել. ԱԱԾ-ի նոր հայտարարությունը

Որն է կադաստրի Կոմիտեի ղեկավարի հրաժարականի պատճառը

Իմքայլականները հանդիպել են Արսեն Թորոսյանի հետ․ նիստը լարված մթնոլորտում է անցել

Օսիպյանը կդառնա Մանախի «ախրաննիկը»՝ ամսական 10-15 հազար դոլար աշխատավարձով

Լուրջ փոփոխություն է լինելու. ՃՈ-ն վերացնում են

Մանրամասներ սպանված ոստիկանին կրակած երկու եղբայրների տված ցուցմունքներից. ցմա՞հ են տալու

Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան. Դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը

ՀՀ գլխավոր դատախազությունը նշում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմանը տրվել են մեկնաբանություններ, որոնք հիմնված են դրա առանձին պարբերությունների մեկուսի դիտարկումների վրա և չեն բխում որոշման իմաստից

 

«Այսպես, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) բացակայում են Սահմանադրությունից բխող այնպիսի հատուկ և անհրաժեշտ կարգավորումներ, որոնք հնարավորություն կտային գործառութային անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և իրականացնելու ընթացքում գնահատել, թե արդյոք նրանց վերագրվող գործողությունը կամ անգործությունը բխում է կամ բխել է նրանց ներկա կամ նախկին կարգավիճակից կամ գործունեությունից, թե՝ ոչ

Հետևաբար, այդ անձանց գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից»:  Վերոգրյալից ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանն, ընդամենը փաստելով, որ սահմանված չէ հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում ինքնուրույն և առանձին քննարկման առարկա պետք է դառնա և որոշվի այն հարցը, թե արդյոք մեղսագրվող գործողությունները կապված են նախագահի կարգավիճակի հետ թե ոչ, առավել քան հստակ է սահմանել, որ գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է գնահատվի և լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելուն, ապա հարցը կայանում է հետևյալում. Ինչպես արձանագրել է սահմանադրական դատարանը, գործառութային անձեռնմխելիությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում որպես քրեական վարույթը բացառող հանգամանք նախատեսված չէ: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ կպարզվի, որ քրեական հետապնդումն անհամատեղելի է անձի գործառութային անձեռնմխելիության հետ, իրավասու մարմինն օբյեկտիվորեն զրկված կլինի այդ հիմքով տվյալ անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ արդեն իսկ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև կալանք չկիրառելու վերաբերյալ օրինական որոշում կայացնելու իրավական հնարավորությունից, քանի որ բացակայում է նման որոշում կայացնելու դատավարական հիմքը

Ավելի պարզ՝ ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը խնդրահարույց է համարել այնքանով, որքանով այն չի նախատեսում քրեական գործի վարույթը կարճելու հիմք այն դեպքում, երբ կպարզվի, որ անձն օգտվում է գործառութային անձեռմխելիությունից և այն չի հաղթահարվել: Ընդ որում՝ հարցն ավելի լայն է, քան պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիությունը: Բանն այն է, որ նույն խնդիրն ի հայտ է գալիս նաև այն դեպքում, երբ այլ համապատասխան պաշտոնատար անձանց, օրինակ՝ դատավորների, Աժ պատգամավորների անձեռնմխելիությունը օրենքով սահմանված կարգով չի հաղթահարվում և վերջիններս չեն զրկվում անձեռմխելիությունից: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը գործառութային անձեռնմխելիությունը չնախատեսելով որպես վարույթը բացառող հանգամանք, չի սահմանում այն հիմքը, որին համապատասխան այդ դեպքերում դատավորի կամ պատգամավորի, հավասարապես նաև պաշտոնաթող նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:   

Կրկնելով, որ վերոգրյալը վերաբերում է բացառապես այն դեպքերին, երբ պաշտոնաթող նախագահին մեղսագրվում են գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին չեն մեղսագրվում այնպիսի գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից: Այդ հանգամանքը գնահատվել է վարույթն իրականացնող քննիչի, դատախազի և դատարանների կողմից՝ իրենց իրավասության շրջանակներում:

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը. վերջինիս առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այն է՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես վերջինիս կարգավիճակից բխողՀետևաբար, ՀՀ դատախազությունը համարում է, որ Սահմանադրական դատարանի որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական  հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան»,- ասված է ՀՀ դատախազության պարզաբանման մեջ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին