▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քոչարյա՛նն էլ, Սարգսյա՛նն էլ, ՀՅԴ-ն էլ Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս»․ Նիկոլ Փաշինյան

«Եթե նախկինում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հայկական հայեցակարգի հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանցից բխեցնելով կարգավիճակը։

Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ տվյալ իրադրության մեջ կարգավիճակը ոչ թե նպատակ է, այլ միջոց ապահովելու ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները»:

Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ:

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին