«Ժամանակ» թերթը գրում է. ««Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը խորհրդարանական ընտրություններին դաշինքով հանդես գալու հարցի շուրջ բոլոր բանակցությունները տապալելուց հետո, այժմ քննարկումներ է սկսել ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ սակայն, Ստեփան Դեմիրճյանը նախնական համաձայնություն է տվել շաբաթ օրը կայանալիք ՀԱԿ համագումարին ներկա գտնվելու համար։
Քոքոբելյանը, մինչդեռ, շարունակում է բոլորին հավաստիացնել, որ «Ազատ դեմոկրատներ»-ը դաշինքով չի մասնակցելու ընտրություններին, և անակնկալներ են սպասվում, թեև կարծես կասկածի տեղ չի թողնում, որ Խաչատուր Քոքոբելյանի հետ նույն ցուցակով է հանդես գալու նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում