▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քուրդիստանի քարտեզ են շրջանառում, ուր ՀՀ կեսից ավելին իրենցն է». Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը. «Քրդերի ախորժակը սրվել է․ արդեն Քուրդիստանի քարտեզ են շրջանառում, ուր ոչ միայն ողջ Արևմտյան Հայաստանն է իրենցը, այլև՝ Հայաստանի Հանրապետության կեսից ավելին։ Էսօր էնքան փալաս պետություն ենք, որ ում ոտքերը ցեխոտվում են՝ մեր վրա են սրբում։ Չնայած՝ վաղուց ենք էդպիսին։ 1990-ականների կեսերին, երբ ուսանող էի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի քրդական բաժինը ղեկավարում էր ոմն Խամոյան։ Նմանատիպ քարտեզ էր կախել իր աշխատասենյակում. Այստե՛ղ, Երևանո´ւմ, մեր սրտո´ւմ:
Պատկերացրեք, Ադրբեջանի ԳԱԱ շենքում որևէ մեկը համարձակվի իր աշխատասենյակում կախի ասենք, Թալիշստանի քարտեզ․․․»:
Ազգային արժանապատվությունը միայն խոսքով չպետք է լինի․․․»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին