▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 08.04.2025 lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ական նախկին պատգամավորի թեկնածությունը դիտարկվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնի համար

«Ոչ միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, մի քանի այլ բուժկենտրոններում ևս առաջիկայում տնօրենների փոփոխություն է լինելու։ Նորմալ ընթացք է»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Տնօրենների փոփոխությունը չի նշանակում, թե նրանց աշխատանքից դժգոհ ենք, պարզապես նրանց ղեկավարմամբ մի շրջափուլ անցել են, հիմա նոր շրջափուլ են սկսում»,- ասաց նա։

Ի պատասխան լրագրողների հարցին՝ նախարարը հաստատեց, որ ԱԺ նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը դիտարկվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնի համար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին