Լուրեր.com-ը գրում է, որ սկսել է ուսումնասիրել կարկառուն ՔՊ-ականների և նրանց հետ փոխկապակցված անձանց ֆինանսական հոսքերը, բիզնեսներ հիմնելու եւ գործարար կապերով արտասովոր արագությամբ հարստանալու դրվագներ, եւ ահա բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներից մեկը ՔՊ-ականների շրջանում քիչ թե շատ ազդեցիկ պատգամավորի մասին է։
«Խոսքը Փաշինյանի համար ընդունելի հնգյակի մեջ մտնող պատգամավորներից մեկի` Հայկ Սարգսյանի մասին է։ Սույն ՔՊ-ական պատգամավորին, հիշեցնենք, 2018 թվականի ցույցերից հետո լրագրողական հանրույթը կնքեց «Շիշ բռնող» մականունը, քանի որ Փաշինյանի ջրի շիշը պահած քայլում ու մատակարարում էր Հայկ Սարգսյանը իշխանությունը նվաճելու օրերին։ Եւ ահա ճակատագրական պահին ջրի շիշ բռնելով եւ քայլելով պաշտոն նվաճած Հայկ Սարգսյանի «Շիշ բռնողի», եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, ով իշխանափոխությունից հետո, տևական ժամանակ ի պաշտոնե Փաշինյանի օգնականն էր, պարզվում է գրանցված է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում։
Եւ հետաքրքիրը ոչ թե սույն նախկին պաշտոնյայի գրանցումն է, այլեւ նրա հետ նույն հասցեում գրանցված մեկ այլ անձի Տարոն Սարգսյան Վոստոկի անվանատիրոջ գրանցումը, հավանաբար Հայկի և Նաիրի հորեղբոր որդին է սույն անձը, ով հայտնվել է մեր ուշադրության կենտրոնում ։
Հայտնաբերել ենք մի ընկերություն` «ՄԱՏԵՐԻԱԼ ԷՔՍՉԵՆՋ ԷՅԷՄ» ՍՊԸ-ն, որ գրանցված է եղել Տարոն Սարգսյանի անունով եւ այն լուծարվել է 2023 թվականին։
Բայց այս ընկերությունը մեր լրագրողական սուր աչքից չի վրիպել այն պատճառով, որ պետության հետ գործարքներ ունի Փաշինյանի հեղափոխությունից հետո։ «Մատերիալ էքսչենջ էյէմ» ՍՊ ընկերության և ԲՏԱ նախարարության միջև պայմանագիր է կնքվել 2023-ի հունիսի 26-ին, որի համաձայն՝ «Մատերիալ էքսչենջ էյէմ» ՍՊԸ-ին փոխանցվել է 21 մլն դրամ։ Պայմանագրի կնքման օրվանից մոտ 3 ամիս անց՝ սեպտեմբերի 29-ին, ընկերությունը լուծարման գործընթաց է սկսել։
Այս մասին մեր լրագրողական հետաքննությունը կպարզի հանգամանորեն, եթե իհարկե վարչական լծակներով ինֆորմացիան տոտալ չմերժվի տրամադրել հանրությանը։ Բայց կա առայժմ այս տարօրինակ փաստը որ կարելի է պարզ հետեւություններ անել. Շիշ բռնող մականվամբ հայտնի ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը հիմնադրվել է 2019-ի հոկտեմբերին` այսինքն 2018-ի հեղափոխությունից հետո, երբ Հայկ Սարգսյանն ու եղբայրը արդեն իսկ պաշտոնյաներ էին, իսկ դրա 100% բաժնեմասերը պատկանում են շվեդական «Մատերիալ էքսչենջ վենչուրս աբ» ընկերությանը։
Ընկերությունը մասնաճյուղեր ունի ևս հինգ երկրում՝ ԱՄՆ, Սերբիա, Հնդկաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, պետռեգիստրում իրական շահառու է նշված Տարոն Սարգսյանը»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Դիտեք նաև՝