▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ական Ռոման Բաղդասարյանը դատարանում հարձակվել է լրագրող Անի Գևորգյանի վրա

***

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

ՔՊ-ական բլոգեր Ռոման Բաղդասարյանը դատարանում հարձակվել է «ՆյուԴեյ» լրատվականի խմբագիր, լրագրող Անի Գևորգյանի վրա: Ըստ «Օրագրի», պատճառն այն է եղել, որ երբ Բաղդասարյանը դատարանից դուրս է եկել, լրագրողը մի պահ տեսախցիկը պահել է նրա վրա:

Ռոման Բաղդասարյանը դատարանում ցուցմունք է տվել 44-օրյա պատերազմում զոհված, հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դեմ։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում  ընթանում էր Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին