ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում:
Տեղեկությունը հաստատել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։
Ինչ վերաբերում է պատճառներին, Հարությունյանը ասել է, որ դիմումի մեջ պատճառը չի նշվում:
***
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումն այս առիթով.
«Շիրակը մարզը նոր մարզպետ կունենա
Երեկվա ծրագրված փրայմերիզ֊շոուից հետո, ըստ լուրերի պաշտոնից կզրկվի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, որին կփոխարինեն փրայմերիզ֊շոուում երկրորդ տեղը զբաղեցրած Դավիթ Առուշանյանով...»:
***
Euromedia24.com-ի տեղեկություններով Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հրաժարականի դիմում է գրել և վաղը՝ կառավարության նիստին ներկայացվելու է նրա հրաժարականը։