Նվերներ Գագիկ Մելքոնյանին
ԱԺ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր՝ «Արցախցիները թող այստեղ ապրեն, աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն, իրենց հյուրի նման թող պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնալ, քսան տարի տանտեր են եղել, դրա համար երկիրն այս վիճակում է»։
Սա ոչ միայն հայտարարություն է, որը չէր կարող անել հայը, հայաստանցին, այլև սա հայտարարություն է, որը չէր կարող անել բանական մարդը: Նման հայտարարություն վերջին անգամ լսել էի Արցախի հայաթափումից առաջ՝ Ալիևի բերանից։
Գագիկ Մելքոնյանի այս հայտարարությունը մարդկային խոսք չէ, այն գործողություն է, որը բարեկիրթ մարդիկ հանրային վայրերում չեն անում: Իշխանական պատգամավորի այս գործողությունից հետո մեզ մնում է մեկ բան՝ նրան նվիրել թուրքական զուգարանի թուղթ, որպեսզի մաքրի իր բերանը, որով խտրականություն և ատելություն է քարոզել արցախցի մեր եղբայրների և քույրերի հասցեին:
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից